The Weeknd-ը ներկայացրել է իր նոր տեսահոլովակը՝ Can’t Feel My Face

11:34   29 հուլիսի, 2015

Կանադացի երգիչ Աբել Տեսֆայեն, որն առավել հայտնի է The Weeknd անունով, ներկայացրել է իր նոր «Can’t Feel My Face» ստեղծագործության հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որի պրեմիերան կայացել է Apple Music-ում։

Նշենք, որ «Can’t Feel My Face» երգը ներառված է երգչի երկրորդ ալբոմի մեջ, որը կթողարկի օգոստոսի 28-ին։ Ալբոմն արդեն ամենասպասվածներից մեկն է համարվում է երաժշտական ասպարեզում։ 



© NEWS.am STYLE