Օդրի Հեփբերնի, Մարիա Անտուանետայի եւ Բարբարելայի կերպարներով Քիմ Քարդաշյանը՝ էներգետիկ ըմպելիքի գովազդում

12:04   29 հուլիսի, 2015

Օդրի Հեփբերնի կերպարով Քիմ Քարդաշայանի ֆոտոշարքն արդեն հասցրել է  ցնցել նրա երկրպագուներին։ Չնայած սկզբում հայտնի չէր, թե ինչու է 34-ամյա հայուհին նկարահանվել այդ ֆոտոշարքում, բայց մեկ շաբաթ հետո պարզ դարձավ, որ Քիմը հայտնվելու է էներգետիկ ըմպելիքի գովազդում։

Այսօր համացանցում հայտնվել է էներգետիկ ըմպելիքի երկար սպասված գովազդային հոլովակը, որում Քիմը ներկայացել է Օդրի Հեփբերնի, Մարիա Անտուանետայի եւ Բարբարելայի (1968թ-ին նկարահանված ֆիլմի հերոսուհի, որը հանդիպում է տարբեր ռասաների, քաղաքակրթությունների ներկայացուցիչների հետ եւ սեր պարգեւում բոլորին) կերպարներով։



© NEWS.am STYLE