Ջեյն Բիրկինը հանուն կենդանիների պաշտպանության խնդրել է հեռացնել իր անունը Hermès պայուսակներից

13:15   29 հուլիսի, 2015

68-ամյա բրիտանացի երգչուհի եւ դերասանուհի Ջեյն Բիրկինը, որը նորաձեւության կուռք է համարվել, եւ նրա անունով Hermès ապրանքանիշը պայուսակներ է թողարկել, խնդրել է հայտնի ապրանքանիշին հեռացել իր անունը եւ այլեւս չօգտագործել այն։

Հայտնի երգչուհին այս որոշումը կայացրել է կենդանիների պաշտպանությամբ զբաղվող PETA կազմակերպության՝ կոկորդիլոսների եւ ալիգատորների մասին հաշվետվություն ներկայացնելուց հետո։ Հաշվետվության մեջ նշված է, որ Տեխասում, Զիմբաբվեում եւ այլ տեղերում կոկորդիլոսների զանգվածային սպանդ են անցկացվել։

Դերասանուհուն տեղեկացրել են, որ «Բիրկին» պայուսակների արտադրության համար ստիպված են եղել երկու-երեք կոկորդիլոս սպանել։ Դրանից հետո Ջեյն Բիրկինը խնդրել է Hermès ապրանքանիշին այլեւս չօգտագործել իր անունը պայուսակներ արտադրելիս։

Նշենք, որ արդեն 30 տարի «Բիրկին» պայուսակները, որոնք պատրաստվում են կոկորդիլոսի կաշվից, հարստության խորհրդանիշ են համարվում եւ արժեն 10 հազար դոլարից մինչեւ 300 հազար դոլար։

 

Աղբյուրը՝ The Cut

 



© NEWS.am STYLE