«Տարազներով կամ հայկական զարդանախշերով չի որոշվում` կինը սեքսուալ է, թե ոչ». Մանուկ Ալեքսանյան

13:27   29 հուլիսի, 2015

Դիզայներ Մանուկ Ալեքսանյանը սեպտեմբերին պատրաստվում է ներկայացնել իր նոր հավաքածուն: «Մոռացեք տարազների եւ հայկական զարդանախշերի մասին: Սեպտեմբերից ես ցույց կտամ, թե ինչպիսին է նոր սերնդի հայուհին` սեքսուալ եւ ինքնավստահ»,-հայտարարել է նա:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում դիզայները պարզաբանում է` մարդիկ հոգնել են համատարած «տարազամոլությունից»:

«Բոլոր դիզայներները օգտագործում են այդ արծաթյա զարդերը, տարազները, բոլոր կտորների վրա հայական զարդանաշխեր են: Շատ հայտնի մարդիկ ինձ ասում են` ինչքա՞ն կարելի է, ինչքա՞ն, չէ՞ որ տարազներով կամ հայկական զարդանախշերով չի որոշվում` կինը սեքսուալ է, թե ոչ, հայուհի է, թե ոչ»,-նշեց նա:

Մանուկ Ալեքսանյանի խոսքով` իր նոր հավաքածուն զերծ է այդ ամենից: 

«Իմ նոր հավաքածուում շեշտը դրված է ավելի շատ սեքսուալության վրա: Հաջողակ կնոջ արտաքինն եմ պատկերել, որը սեքսուալ է, գեղեցիկ, բայց նաեւ մայր է եւ պատվավոր հայուհի, այսինքն` ես, օգտագործելով այդ բացվածքները, զգեստները, չեմ անցնում սահմանը, որ կինը կարող է դիսկոմֆորտ զգալ եւ տանիտիրուհուց փոխվել սիրուհու»,-նշեց դիզայները` հավելելով, որ հաճախորդներից է լսել` իր զգեստները նրանց ինքնավստահություն են հաղորդում:

Զրուցեց` Շ. Շուշան

 



© NEWS.am STYLE