Սիլիկոնե տիկնիկը՝ գերմանացի ֆրիլանսերի կյանքի ուղեկից

14:15   30 հուլիսի, 2015

Եթե դիտել եք Ռայան Գոսլինգի մասնակցությամբ նկարահանված «Լարսը եւ իրական աղջիկը» ֆիլմը, ապա այս հոդվածը չի զարմացնի ձեզ։

Գերմանացի լուսանկարիչ Սանդրա Հոյնը ծանոթացել է ոմն Դիրկի (անունը փոխված է) հետ, որը սիրահարված է սիլիկոնե տիկնիկ Ջենին։ Լուսանկարիչը ծանոթացել է Դիրկի հետ ինտերնետ-ֆորումներից մեկի ժամանակ եւ որոշել կիսվել նրա պատմությունով։

Դիրկը ֆրիլանսեր է։ Նախկինում նա ամուսնացած է եղել, սակայն հոգեբանական ծանր շրջանը հաղթահարելուց հետո գնել է սիլիկոնե տիկնիկ Ջենին։ Դիրկը համոզված է, որ իր եւ տիկնիկի սերը փոխադարձ է։

Սանդրան իր լուսանկարներում փորձել է ցույց տալ, որ Դիրկն ու Ջինին ապրում են սովորական զույգերի նման։

 

Աղբյուրը՝ Fishki



© NEWS.am STYLE