Սիրուշոն իր ամառային հանգստից լուսանկար է հրապարակել

17:26   29 հուլիսի, 2015

Օրերս երգչուհի Սիրուշոն իր ֆեյսբուքյան էջում նոր` «ճամպրուկային» տրամադրությամբ լուսանկար էր հրապարակել` ակնարկելով իր երկրպագուներին, որ մեկնում է հանգստի:

Այսօր արդեն երգչուհին նոր լուսանկար է հրապարակել իր հանգստից, որում կրում է կարճ շորտեր, հասարակ շապիկ եւ արեւային ակնոց:

Թե որտեղ է Սիրուշոն վայելում իր ամառային հանգիստը, նա դեռ չի շտապում բացահայտել:



© NEWS.am STYLE