Սուպերմոդել Ժիզել Բուդհենը փարանջայով է գնացել պլաստիկ վիրաբույժի մոտ

11:07   30 հուլիսի, 2015

New York Post-ը հրապարակել է սուպերմոդել Ժիզել Բունդհենի նոր լուսանկարները։ Ամսագիրը պնդում է, որ 35-ամյա բրազիլացի մոդելը Փարիզում Ռամադանի ժամանակ փարանջայով գնացել է պլաստիկ վիրաբույժի մոտ, որպեսզի ոչ մեկն իրեն չճանաչի։ Ըստ աղբյուրի՝ Clinique du Parc Monceau կլինիկայում թոփ-մոդելը վիրահատել է կուրծքն ու ձգել կոպերը։

Ականատեսների փոխանցմամբ՝ մեքենայից դուրս են եկել երկու կին՝ ենթադրաբար Ժիզելն ու նրա քույրը։

Հատկանշական է, որ ըստ 2010-ին Ֆրանսիայում ընդունված օրենքի՝ արգելված է փարանջայով հայտնվել հասարական վայրերում, հետեւաբար երկու կանայք միանգամից գրավել են բոլորի ուշադրությունը։ Իսկ տեսնելով մեքենայի վարորդին, որն արդեն 5 տարի է աշխատում է Բունդհենի մոտ, լուսանկարիչները գլխի են ընկնել, որ կանանցից մեկը հենց Ժիզելն է։


Հաջորդ օրը վարորդը կլինիկայից դուրս եկած երկու կանանց տարել է Bristol հյուրանոց, որտեղից էլ՝ բարձրակարգ առողջարանային սպա համալիր։

Իսկ ավելի ուշ Ժիզելին եւ նրա քրոջը «բռնացրել են» Շառլ դե Գոլ օդանավակայնում, որտեղից քույրերը մեկնել են ԱՄՆ։



© NEWS.am STYLE