Բեն Աֆլեքը սիրավե՞պ է սկսել իր երեխաների դայակ Քրիստին Ուզունյանի հետ

10:06   30 հուլիսի, 2015

Ո՞վ կարող է դիմանալ հայուհիների գեղեցկությանն ու գայթակղությանը։

Լուրեր են պտտվում, որ ամերիկյան հայտնի դերասան 42-ամյա Բեն Աֆլեքը սիրավեպ է սկսել իր երեխաների դայակ 28-ամյա Քրիստին Ուզունյանի հետ։ Ասում են, որ հենց նա է եղել Աֆլեքի եւ Ջենիֆեր Գարների բաժանման պատճառը (չնայած ավելի վաղ բամբասանքներ էին տարածվել, որ Աֆլեքը հանդիպում է Ջենիֆեր Լոպեսի հետ)։

Բենը եւ Ջենիֆերը՝ 2014-ին

Աֆլեքի եւ Ուզունյանի սիրավեպի մասին սկսեցին խոսել Us Weekly-ի նոր համարի թողարկումից հետո։ Ամսագրի նոր համարի շապիկը զարդարում են Բեն Աֆլեքն ու նրա երեխաների դայակ Քրիստինը։ Շապիկն ունի բավականին հետաքրքիր վերնագիր. «Բեն Աֆլեքը սիրավեպ է սկսել իր երեխաների դայակի հետ»։

Աղբյուրը հայտնել է, որ Քրիստինը սկսել է խնամել Աֆլեքի 3 երեխաներին այն ժամանակ, երբ Գարներն ու Աֆլեքը արդեն բաժանվել էին, բայց ԶԼՄ-ներից թաքցնում էին այդ մասին։

Բենը դայակի հետ դուրս է գալիս խանութից

Ըստ ամսագրի՝ երբ Գարները իմացել է, որ երեխաների դայակը հրապուրված է իր ամուսնով, աշխատանքից հեռացրել է նրան, բայց Քրիստինը շարունակել է շփվել Աֆլեքի հետ։

Ըստ դայակին մոտ կանգնած աղբյուրի՝ Քրիստինը համոզված է, որ Աֆլեքը իսկապես սիրում  է իրեն։

Քրիստին

Նշենք, որ լրագրողներին դեռ չի հաջողվել կապ հաստատել Ուզունյանի հետ, իսկ հոլիվուդյան դերասանի ներկայացուցիչները շտապել են հերքել լուրը։

 

Աղբյուրը՝ US Weekly, Daily Mail

Լուսանկարները՝ Xposure, AKM-GSI, Getty 



© NEWS.am STYLE