Թոմ Քրուզը շուտով սկսելու է «Առաքելությունը անիրագործելի է-6» ֆիլմի աշխատանքները

11:35   30 հուլիսի, 2015

Թոմ Քրուզը դեռ չէր հասցրել ներկա լինել ԱՄՆ-ում կայացած «Mission: Impossible - Rogue Nation» ֆիլմի պրեմիերային, երբ հայտնի դարձավ, որ 53-ամյա դերասանը մտադիր է նկարահանվել այս ֆիլմաշարի հաջորդ մասում, տեղեկացրել է Variety-ին։

«Մենք արդեն սկսում ենք աշխատել ֆիլմի վրա։ Հավանաբար, նկարահանումները կմեկնարկեն մյուս ամառ»,- հայտարարել է դերասանը։

Նշենք, որ ֆիլմաշարի նախորդ մասերը մեծ էկրան են բարձրացել չորս տարի ընդմիջումներով։



© NEWS.am STYLE