Քեյթլին Ջեները սեռափոխությունից հետո առաջին անգամ հանդիպել է նախկին կնոջը

12:18   30 հուլիսի, 2015

Քիմ Քարդաշյանի խորթ հայր Բրյուս Ջեները սեռափոխությունից հետո չէր հանդիպել իր նախկին կնոջը՝ Քրիս Ջեներին։

Սակայն ի վերջո հանդիպումը տեղի է ունեցել, քանի որ TMZ-ի լրագրողները Քիմի մայրիկի մեքենան նկատել են Քեյթլինի տան առջեւ։

Ինչպես հայտնի է, սկզբում Քրիսը հիացած չէր Բրյուսի սեռափոխման որոշումով, եւ նրանք անգամ վիճել էին։ Սակայն ժամանակի ընթացքում Քրիսը հաշտվել է Բրյուսի այս որոշման հետ եւ փաստորեն, որոշել լավ հարաբերություններ հաստատել նախկին ամուսնու հետ։



© NEWS.am STYLE