Մըրայա Քերիի քույրը հայտնվել է հոգեբուժական կլինիկայում

12:34   30 հուլիսի, 2015

Մինչ ամերիկյան հայտնի աստղ Մըրայա Քերին սիրավեպ է սկսել միլիարդատեր Ջեյմս Փարքերի հետ, երգչուհու 54-ամյա քույրը՝ Էլիսոն Քերին, հայտնվել է Նյու Յորքի հոգեբուժական կլինիկաներից մեկում։

Radar-ի փոխանցմամբ՝ թմրանյութերից կախվածություն ունեցող եւ ՄԻԱՎ վարակակիր Էլիսոնը չի հիշում, թե ինչպես է հայտնվել կլինիկայում։

«Ինձ իմ տանը թալանեցին, հարվածեցին գլխիս, բայց չեմ հիշում՝ ինչպես հայտնվեցի հիվանդանոցում։ Բայց հստակ հիշում եմ, որ մի տղամարդը գողացավ իմ զարդերը, հետո հարվածեց գլխիս, ինչից հետո ես արթնացա Լոնգ Այլանդի հոգեբուժական կլինիկայում։ Արդեն երեք ամիս է ինձ այստեղ են պահում, իսկ Մըրայան դեռ ոչ մի քայլ չի ձեռնարկել ինձ օգնելու համար»,- հայտարարել է Էլիսոնը։

 

Նշենք, որ Քերիի ներկայացուցիչը դեռ ոչ մի մեկնաբանություն չի տվել այս թեմայի շուրջ։



© NEWS.am STYLE