Քիմ Քարդաշյանի սեռափոխված խորթ հայրը վիրահատվելու է՝ Անջելինա Ջոլիին նմանվելու համար

15:02   30 հուլիսի, 2015

Քիմ Քարդաշյանի սեռափոխված խորթ հայրը՝ Քեյթլին Ջեները, շարունակում է զարմացնել բոլորին։ Այս անգամ նա մտադիր է դիմել մի քանի վիրահատությունների՝ Անջելինա Ջոլիին նմանվելու համար, հայտնել է Contact Music

«Հենց որ Քեյթլինը սկսեց կանացի զգեստներ հագնել, բոլորը սկսեցին նրան նմանեցնել Անջելինա Ջոլիին։ Դա լավագույն հաճոյախոսություններ էր, որը նա երբեւէ լսել էր։ Հետեւաբար, Քեյթլինը որոշել է կրկին վիրահատվել ու նմանվել հոլիվուդյան հայտնի դերասանուհուն»,- հայտնել է աղբյուրը։

Հիշեցնենք, որ վերջերս կայացած ESPY Awards մրցանակաբաշխության ժամանակ բոլորը քննարկում էին Քեյլթինի Versace զգեստը եւ իր ու Անջելինա Ջոլիի արտաքին նմանությունը։ 



© NEWS.am STYLE