Սալմա Հայեքը, Քոլին Ֆարելը, Եվա Լոնգորիան, Դասթին Հոֆմանը՝ «The Prophet»-ի պրեմիերային

18:10   30 հուլիսի, 2015

Նախօրեին Լոս Անջելեսում կայացել է «Kahlil Gibran's the Prophet» մուլտֆիլմի պրեմիերան, որի  պրոդյուսերական աշխատանքներով զբաղվել է հոլիվուդյան հայտնի դերասանուհի  Սալմա Հայեքը:

Բացի պրոդյուսերական աշխատանքներից, Հայեքը նաեւ կրկնօրինակել է գլխավոր հերոսուհուն։ Մուլտֆիլմի հերոսներին կրկնօրինակել են հայտնի դերասաններ Լիամ Նիսոնը, Ալֆրեդ Մոլինան, Ջոն Կրասինսկին եւ այլոք։

Սալմա Հայեք

Մուլտֆիլմի պրեմիերային ներկա են եղել Քոլին Ֆարելը, Եվա Լոնգորիան, Դասթին Հոֆմանը, will.i.am-ը եւ այլոք։

Ալֆրեդ Մոլինա

Մուլտֆիլմի սցենարը հիմնված է գրող եւ փիլիսոփա Հալիլ Ջեբրանի համանուն ստեղծագործության վրա։ Ավելի վաղ դերասանուհին հայտարարել էր, որ նա «հպարտ է, որ այս գլուխգործոցը ներկայացնելու է նոր սերնդին»։

Եվա Լոնգորիա


Սալմա Հայեքը եւ Ջասթին Հոֆման

Սալմա Հայեքը Ջասթին Հոֆմանի եւ նրա կնոջ՝ Լայզայի հետ 



Ալֆրեդ Մոլինա եւ Սալմա Հայեք

will.i.am  եւ Սալմա

 

Սալման դստեր՝ Վալենտինայի հետ

Կլեոպատրա Կոուլման 

Քոլին Ֆարել

Ամերիկա Ֆերերա

Նշենք, որ «The Prophet» գիրքը տպագրվել է 1923-ին եւ բեսթսելլեր դարձել ամբողջ աշխարհում։ Գիրքը թարգմանվել է ավելի քան 100 լեզուներով։

 

 

Աղբյուրը՝  Daily Mail 

Լուսանկարները՝ REX, WireImage,REX, Invision, AP

 



© NEWS.am STYLE