Քրիստին Ուզունյանը՝ իր եւ Բեն Աֆլեքի սիրավեպի մասին

17:15   30 հուլիսի, 2015

Համացանցում լուրեր են տարածվել, որ հոլիվուդյան հայտնի դերասան 42-ամյա Բեն Աֆլեքը սիրավեպ է սկսել իր երեխաների դայակ 28-ամյա Քրիստին Ուզունյանի հետ։ Daily Mail-ի լրագրողները կարողացել են «բռնացնել» աղջկան տանից դուրս գալիս։ Քրիստինին հարցրել են իր եւ Աֆլեքի սիրավեպի մասին, ինչին ի պատասխան դայակը հայտարարել է, որ մտադիր չէ մեկնաբանություն տալ։

Հիշեցնենք, որ Աֆլեքի եւ Ուզունյանի սիրավեպի մասին սկսել են խոսել Us Weekly-ի նոր համարի թողարկումից հետո։ Ամսագրի նոր համարի շապիկը զարդարում են Բեն Աֆլեքն ու նրա երեխաների դայակ Քրիստինը։ Շապիկն ունի բավականին հետաքրքիր վերնագիր. «Բեն Աֆլեքը սիրավեպ է սկսել իր երեխաների դայակի հետ»։

Աղբյուրը հայտնել է, որ Քրիստինը սկսել է խնամել Աֆլեքի 3 երեխաներին այն ժամանակ, երբ Գարներն ու Աֆլեքը արդեն բաժանվել էին, բայց ԶԼՄ-ներից թաքցնում էին այդ մասին։ Ըստ ամսագրի՝ երբ Գարները իմացել է, որ երեխաների դայակը հրապուրված է իր ամուսնով, աշխատանքից հեռացրել է նրան, բայց Քրիստինը շարունակել է շփվել Աֆլեքի հետ։



© NEWS.am STYLE