Բրեդ Փիթը, Ջեյսոն Սթեթհեմը, Ջորջ եւ Ամալ Քլունիները, Սթինգը, Դեւիդ Բեքհեմը եւ ուրիշներ՝ Գայ Ռիչիի եւ Ջեքի Էյնսլիի հարսանիքին

10:05   31 հուլիսի, 2015

Հանգստյան օրերին Անգլիայի Ուիլթշիր կոմսությունում տեղի է ունեցել բրիտանացի ռեժիսոր Գայ Ռիչիի եւ 33-ամյա մոդել Ջեքի Էյնսլիի հարսանիքը։

Հյուրերի թվում էին նաեւ Ջեյսոն Սթեթհեմը ընկերուհու՝ Ռոզի Հանթինգթոն-Ուայթլիի հետ

46-ամյա Ռիչիի հարսանեկան արարողությանը ներկա են եղել բազմաթիվ հայտնի աստղեր, այդ թվում՝ Ջեյսոն Սթեթհեմը, նրա ընկերուհի Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին, Ջորջ եւ Ամալ Քլունիները, Սթինգը, Դեւիդ Բեքհեմը, Գվինեթ Փելթրոուն եւ ուրիշներ։

Ահա եւ Բրեդ Փիթը

Դեւիդ Բեքհեմ

Չնայած շատ լուսանկարները դեռ չեն տարածվել համացանցում, բայց հյուրերը հասցրել են լուսանկարել գեղեցկուհի Ջեքիին։

 

Երեկոյան հյուրերը կարող էին հանգստանալ ահա այս տնակներում

Աղբյուրը՝ Daily Mail

 



© NEWS.am STYLE