Ջոնի Դեպն ու Բենեդիկտ Քամբերբեթչը՝ «Black Mass» ֆիլմի թրեյլերում

11:31   31 հուլիսի, 2015

Հավանաբար շուտով մեծ էկրաններ կբարձրանա Ջոնի Դեպի եւ Բենեդիկտ Քամբերբեթչի մասնակցությամբ «Black Mass» թրիլլերը, որը, վստահաբար, դասվելու է must see ֆիլմերի շարքում։

Երեկ համացանցում հայտնվել է Սքոտ Կուպերի ֆիլմի առաջին թրեյլերը։ Ֆիլմի գլխավոր դերում Ջոնի Դեպն է։

Այս քրեական թրիլլերի սցենարի հիմքում Boston Globe պարբերականի թղթակիցների՝ Դիք Լերի եւ Ջերարդ Օ՚Նիլի՝ իրական դեմքերի հիման վրա գրված պատմությունն է։

Ֆիլմի գլխավոր հերոս Ջեյմս Բալջերը, որը 1970-ականներին ղեկավարել է իռլանդական հանցավոր սինդիկատը, արդեն 16 տարի է հետախուզման մեջ է։ Նա մեղադրվում է տասնմեկ սպանությունների, թմրանյութերի առք ու վաճառքի եւ մի շարք այլ խարդախությունների մեջ։

 

 



© NEWS.am STYLE