«Tootsie»՝ բոլոր ժամանակների լավագույն ֆիլմն ըստ TimeOut-ի

12:12   31 հուլիսի, 2015

Նյույորքյան TimeOut ամսագիրը կազմել է բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերի վարկանիշային աղյուսակը, որը գլխավորել է լեգենդար «Tootsie» ֆիլմը՝ Դասթին Հոֆմանի, Ջեսիկա Լենգի եւ Բիլ Մյուրեի մասնակցությամբ։ Վարկանիշային աղյուսակը կազմվել է հայտնի աստղերի շրջանում կատարված հարցման արդյունքում։

«Տաքսիստ»

Այս ցուցակում հայտնվել են նաեւ Մարտին Սկորսեզեի «Տաքսիստ», Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Կնքահայրը», Վուդի Ալենի գլուխգործոց «Էննի Հոլ», Ջոն Կասավետիսի «Կինը՝ ազդեցության տակ», Ջուզեպպե Տորնատորեի «Նոր կինոթատրոն «Պարադիզո» ֆիլմերը եւ այլն։

«Նոր կինոթատրոն «Պարադիզո»



© NEWS.am STYLE