Սքարլեթ Յոհանսոնի մոմե արձանը՝ Մադամ Տյուսոյի նյույորքյան թանգարանում

13:15   31 հուլիսի, 2015

Երեկ Նյու Յորքի Թայմս Սքուերը բավականին մարդաշատ էր։ Եվ սա պատահական չէր, քանի որ Մադամ Տյուսոյի նյույորքյան թանգարանի մուտքի առջեւ հայտնվել էր Սքարլեթ Յոհանսոնի մոմե արձանը։  

Մոմե արձանը բավականին նման է իր տիրուհու «նախկին կերպարին», քանի որ դերասանուհին արդեն վաղուց փոխել է սանրվածքը (այժմ նրա վարսերը կարճ են)։ Բայց հավանաբար արձանը պատրաստողներն ավելի հավանել են 30-ամյա դերասանուհու նախկին սանրվածքը։

 

Աղբյուրը՝ Contact music, CBC News



© NEWS.am STYLE