Արթուր Գուրունլյանը եւ Big Brother շոուի աստղ Բրայան Դաուլինգը ամուսնացել են (ֆոտո)

12:31   31 հուլիսի, 2015

Մեծ Բրիտանիայում բնակվող պարուսույց Արթուր Գուրունլյանը ամուսնացել է Big Brother շոուի աստղ Բրայան Դաուլինգի հետ։ Ամուսնությունը տեղի է ունեցել Իռլանդիայի Ուիքլոու կոմսությունում. ի դեպ, միասեռ ամուսնությունները վերջերս են օրինականացվել Իռլանդիայում։ Daily Mail-ի փոխանցմամբ՝ Արթուրն ու Բրայանը այն առաջին նույնասեռական աստղերն են, որոնք ամուսնացել են Իռլանդիայում։

Նշենք, որ զույգը ամիսներ առաջ (երբ դեռ Իռլանդիայում չէր ընդունվել այս օրենքը) Անգլիայում օրինականացրել էին իրենց միությունը։ Իսկ Իռլանդիայում օրենքի ընդունումից հետո 37-ամյա Բրայանը ցանկություն է հայտնել ամուսնանալ հայրենիքում (Բրայանը ազգությամբ իռլանդացի է)։

Ի դեպ, նորապսակներն այս կարեւոր իրադարձության համար ընտրել են Tom Ford կոստյումներ։



© NEWS.am STYLE