Քիմ Քարդաշյանը ծաղրել է Քեյթլին Ջեներին

14:09   31 հուլիսի, 2015

Քիմ Քարդաշյանը ծաղրել է Քեյթլին Ջեներին, երբ վերջինս փորձել է կնոջ ձայնով խոսել։

Քարդաշյանի խորթ հոր՝ Քեյթլին Ջեների սեռափոխությանը նվիրված I Am Cait շոուի հերթական էպիզոդում Քիմ Քարդաշյանը փորձել է Քեյթլինին կնոջ ձայնով խոսել սովորեցնել։ Քեյթլինը խոստովանել է, որ անգամ սեռափոխությունից առաջ նա ճանապարհորդելիս հյուրանոցների աշխատակիցների հետ կնոջ ձայնով էր խոսում։

Եվ քանի որ Քեյլթինը դժգոհ է իր ձայնից, նա խնդրել է Քիմին սովորեցնել կնոջ նման խոսել, ինչը նրա մոտ դեռ չի ստացվում։



© NEWS.am STYLE