«Չեմ ցանկանում չմշակված հողում կեղտ ամբարել». Դիանա Գրիգորյան

16:27   31 հուլիսի, 2015

Հաղորդավարուհի, սցենարիստ Դիանա Գրիգորյանը օգոստոսի 4-ին կմեկնի արձակուրդ: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Դիանան ասաց, որ այս անգամ իր հանգիստը լինելու է պասիվ:

«Ինքս ակտիվ հանգստի սիրահար եմ, նախընտրում եմ հանգիստը զուգորդել մշակութային վայրեր այցելելով, պարզապես երեխաների հետ ոչ միշտ է ստացվում հագեցնել մշակութային ծարավը, քանի որ նրանց հետ չես կարող շատ քայլել»,-նշեց նա` հավելելով, որ թեեւ իր երեխաները նոր են վերադարձել ԱՄՆ-ից, որտեղ հանգստանում էին, այնուամենայնիվ, մայրիկի եւ տատիկի հետ կմեկնեն նաեւ լողափ:

«Կարծում եմ` պասիվ հանգիստն ինձ էլ է անհրաժեշտ: Նախորդ անգամ, երբ մեկնել էի Ֆրանսիա, այցելեցի մի շարք մշակութային վայրեր: Ճիշտ է, կային քաղաքներ, որ շատ էի ուզում լինել, բայց չստացվեց, այնուամենայնիվ, ակտիվ հանգիստ ունեցա: Իսկ այս անգամ երեխաներիս եւ մայրիկիս հետ կլինենք Հնդկական օվկիանոսի ափին, քանի որ չեմ եղել այնտեղ երբեւէ, եւ կարծում եմ, որ հետաքրքիր է լինելու: Տաս օրը պետք է որ բավական լինի»,-ասաց հաղորդավարուհին:

Դիանայից հետաքրքվեցինք նաեւ իր նոր նախագծերի մասին, ինչին ի պատասխան նաս ասաց, որ դեռ չի ցանկանում բացել փակագծերը: «Նոր նախագիծն արդեն ծնվում է, նախահողը կա, բայց ես չեմ ցանկանում չմշակված հողում կեղտ ամբարել: Դե գիտեք, ինչպես է այդ ամենը քննադատվում: Օգոստոսի 14-ին կվերադառնամ արձակուրդից եւ ձեռնամուխ կլինեմ նոր նախագծին»,-եզրափակեց նա:

Զրուցեց` Շ. Շուշան



© NEWS.am STYLE