Հազարավոր իտալացի երաժիշտներ կատարել են Foo Fighters-ի երգի քավեր տարբերակը

15:02   31 հուլիսի, 2015

Իտալացիները բավականին ստեղծագործ ու կրակոտ են։ Միայն նրանք կարող էին գլխի ընկնել, որ կարելի է գեղեցիկ ֆլեշմոբ կազմակերպել, որին կմասնակցի մոտ 1000 երաժիշտ։ Երաժիշտները հավաքվել են իտալական Չեզենա քաղաքում եւ կատարել ամերիկյան Foo Fighters ռոք խմբի 1999-ին թողարկված Learn to Fly երգի քավեր տարբերակը։

Այս իրադարձությունը կազմակերպելու համար պահանջվել է ավելի քան մեկ տարի։ Ֆլեշմոբի գլխավոր նպատակը խմբի ուշադրությունը գրավելն է, որպեսզի նրանք գան եւ ելույթ ունենան Չեզենայում։ Ի դեպ, խմբի անդամները արդեն տեսել են հոլովակը եւ մեկնաբանել այն գրելով՝ ««Che bello, Cesena» («Հիանալի է, Չեզենա»)։

 



© NEWS.am STYLE