Քեյթլին Ջեները առաջադրվել է Teen Choice Awards-ին. Քիմ Քարդաշյանը հավակնում է «Լավագույն Instagram-յան օգտատեր» մրցանակին

21:14   31 հուլիսի, 2015

Նախկինում՝ Բրյուս, իսկ այժմ՝ Քեյթլին Ջեները առաջադրվել է Teen Choice Awards-ի «սոցիալական ցանցերի թագուհի» անվանակարգում, որտեղ բացի 65-ամյա տրանսգենդերից ընդգրկված են նաեւ Քեթի Փերին, Նիքի Մինաժը, Մայլի Սայրուսը, Սելենա Գոմեսը եւ Թեյլոր Սվիֆթը։

Այս մասին հայտնել է հենց ինքը՝ Քեյթլինը՝ գրառում կատարելով Twitter-ում։

«Երբեք չէի մտածի, որ նման բարձր հեղինակություն ունեցող մրցանակի կառաջադրվեմ։ Ինչպիսի մեծ պատիվ։ Հետաքրքիր է իմանալ, թե ով է հաղթելու»։

Իսկ «Սոցիալական ցանցերի թագավոր» անվանակարգում առաջադրվել են՝

Բրունո Մարս

Ջիմի Ֆելոն

Ջասթին Բիբեր

Ջասթին Թիմբերլեյք

Լեբրոն Ջեյմս

Պիտբուլ

«Լավագույն Twitter-յան օգտատեր»

Ջասթին Բիբեր

Ջասթին Թիմբերլեյք

Քեթի Փերի

Շակիրա

Թեյլոր Սվիֆթ

Լեդի Գագա

«Լավագույն Instagram-յան օգտատեր»

Արիանա Գրանդե

Բեյոնսե

Ջասթին Բիբեր

Քիմ Քարդաշյան

Քայլի Ջեներ

Սելենա Գոմես

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE