The Rolling Stones-ը ռեկորդային հոնորար է ստացել համերգային շրջագայության համար

23:35   31 հուլիսի, 2015

Աշխարհահռչակ The Rolling Stones ռոք խումբը ռեկորդային չափով հոնորար է ստացել Zip Tour համերգային շրջագայության համար։ Խումբը 14 համերգի դիմաց վաստակել է 110 միլիոն դոլար։ Այս ցուցանիշով խումբը հայտնվել է 2015թ-ին ամենաեկամտաբեր շրջագայությունների վարկանիշային աղյուսակի լավագույն եռյակում՝ մրցելով այնպիսի արտիստների հետ, որոնք ավելի շատ համերգներ են տվել։  Ընդհանուր առմամբ խմբի համերգային շրջագայության ժամանակ վաճառվել է 628,733 տոմս։

Նշենք, որ խումբը միշտ էլ զարմացրել է շրջագայությունների ընթացքում վաստակած հոնորարով. օրինակ 2012թ-ին խումբը 30 համերգի դիմաց ստացել է 360 միլիոն դոլար։

Ի դեպ, ավելի վաղ երաժիշտները հայտարարել էին, որ արդեն երիտասարդ չեն ու չեն պատրաստվում համերգային շրջագայություններ սկսել։

 



Աղբյուրը՝ Apelzin



© NEWS.am STYLE