Hollywood Life. Ջուլիա Ռոբերթսը եւ Դենի Մոդերը բաժանվում են

18:17   31 հուլիսի, 2015

Հավանաբար, եկել է Ջուլիա Ռոբերթսի ժամանակը։ Hollywood Life-ի փոխանցմամբ՝ 47-ամյա դերասանուհին 13 տարի համատեղ կյանքից հետո պատրաստվում է բաժանվել 46-ամյա կինոօպերատոր Դենի Մոդերից։

Հիշեցնենք, որ Ջուլիան եւ Դենին ծանոթացել են 2001թ-ին «Մեքսիկացին» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Զույգն ամուսնացել է 2002թ-ի հուլիսի 4-ին։ Աստղային զույգը ունի երկվորյակ երեխա՝ դուստր եւ որդի։ Իսկ 2007-ին ծնվել է նրանց երրորդ երեխան։



© NEWS.am STYLE