Ինչպես պահպանել սերը

19:09   1 օգոստոսի, 2015

Ամերիկյան հոգեբան Արթուր Արոնը ուսումնասիրել է սեր երեւույթը եւ եկել այն եզրակացության, որ իրականում սիրահարվելը շատ հեշտ է, ավելի դժվար է պահպանել այդ զգացողությունը եւ ծնկի չիջնել տարբեր դժվարությունների առջեւ։ Իսկ ինչպես կարելի է պահպանել սերը։

Նոր հետաքրքրություններ եւ անհատական զարգացում

Մարդը միշտ փորձում է զարգանալ, ձեռք բերի նոր գիտելիքներ, հմտություններ, հետաքրքրություններ, փորձ։  Այս ամենը ակտիվորեն կատարվում է, երբ նա սիրահարվում է։ Այս շրջանում նա հանդիպում է նոր մարդկանց, նոր ընկերներ գտնում, նոր զգացողություններ ապրում։ Սա բնական գործընթաց է, որը բնորոշ է բոլոր զույգերին։ Իսկ բաժանման դեպքում տեղի է ունենում հետընթաց, քանի մարդիկ կորցնում են իրենց ձեռք բերած ամեն ինչ։

Հարաբերությունները պահպանելու համար պետք է մշտապես նոր երեւույթներ փնտրել կամ ստեղծել։ Սկզբնական շրջանում (6 ամսից  մինչեւ 1 տարի) կարելի է կիսվել գաղտնիքներով, պատմել հետաքրքրությունների ու երազանքների մասին։ Սակայն դրանից հետո զարգացումը կանգ է առնում։ Այնուհետեւ կարելի է երեխա ունենալ, քանի որ երեխայի մեծանալուն զուգընթաց, նոր աշխարհ է բացվում նրա ծնողների համար, կամ փորձել գտնել նոր հետաքրքրություններ, որոնք հաճելի կլինեն զուգընկերների համար։ Այս փաստը Արոնը ապացուցել է իր փորձով, որին մասնակցել են 53 ամուսնացած զույգ։ Վերջիններիս բաժանել են երեք խմբի։ Առաջին խումբը գնացել է ակտիվ հանգստի՝ արշավներ, պարեր, համերգներ, եւ այլն։ Երկրորդ խումբը զբաղվել է իրենց համար «հաճելի եւ հանգիստ» գործողություններով, իսկ երրորդ խումբը ոչինչ չի արել։ Արդյունքում իրենց հանգստից եւ ամուսնությունից բավարարված են եղել առաջին խմբի զույգերը։

Ի դեպ, ըստ հոգեբան Արոնի՝ մշտապես միասին ժամանակ անցկացնելը նույնպես կատարյալ հիմարություն է։  Պետք է ունենալ անձնական կյանք, որը կհետաքրքրի զուգընկերոջը, եւ դուք կլինեք նրա ուշադրության կենտրոնում։

Աղբյուրը՝ pics.ru

 

 

 



© NEWS.am STYLE