Հմայիչ Իրինա Շեյքը՝ Love Republic-ի ֆոտոշարքում

11:07   1 օգոստոսի, 2015

Սուպերմոդել Իրինա Շեյքը նկարահանվել է Love Republic ապրանքանիշի աշուն-ձմեռ 2015/2016 հավաքածուի գովազդային հոլովակում։

Լուսանկարիչ Մատեուշ Ստանկեւիչը նկարահանումներն իրականացրել է Սանկտ Պետերբուրգում։

Այս անգամ Շեյքը ներկայացել է նրբագեղ, հմայիչ եւ նրբաճաշակ կնոջ կերպարով։

«Իմ ամենասիրելի կարմիր զգեստը։ Շատ եմ սիրում կարմիրը եւ հաճախ եմ այդ գույնի զգեստներով ներկայանում միջոցառումներին»,- ֆոտոշարքը մեկնաբանել է Իրինան։

Աղբյուրը՝ Spletnik



© NEWS.am STYLE