45-ամյա Նաոմի Քեմփբելին վեց ամսվա ազատազրկում է սպառնում Սիցիլիայում

10:15   1 օգոստոսի, 2015

Բրիտանացի սուպերմոդել Նաոմի Քեմփբելին վեց ամսվա ազատազրկում է սպառնում Սիցիլիայում։ ETOnline-ի փոխանցմամբ՝  իտալական դատարանը Քեմփբելին մեղավոր է ճանաչել եւ այժմ նրան վեց ամսվա բանտարկություն է սպասվում 2009-ին լուսանկարիչ Գաետանո դի Ջովանիի վրա հարձակվելու պատճառով։

Լուսանկարչի խոսքով՝ Նաոմին պայուսակով հարվածել է նրա երեսին։

«Քեմփբելից նման արձագանք չէի ակնկալում։ Ես մի քանի լուսանկարներ արեցի, ինչից հետո նա հարվածեց ինձ։ Արդյունքում վնասվեց աչքս եւ ինձ անհապաղ բժշկական օգնություն էր հարկավոր»։

Նշենք, որ դատարանի որոշումը պայմանական բնույթ ունի. եթե Նաոմին օրենքներ չխախտի Իտալիայի տարածքում, ուրեմն մեղադրանքը կչեղարկվի։



© NEWS.am STYLE