Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Հենրիխ Մխիթարյանի հետքերով

12:03   1 օգոստոսի, 2015

Հայերը ֆուտբոլասեր են, եւ դա հավանաբար մեր գեների մեջ է։ Այս խոսքերի ապացույցն է Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթը։ Չնայած փոքրիկը երկու տարեկան է՝ շատ է սիրում ֆուտբոլ խաղալ։ Դա են վկայում 34-ամյա հայուհու Twitter-ում հայտնված նոր լուսանկարները։

«Այսօրվանից ես ֆուտբոլիստուհու մայրիկ եմ»,- գրել է Քիմը։

«Նրա մոտ այնքա՜ն լավ է ստացվում»,- երկրորդ լուսանկարը մեկնաբանել է հեռուստաաստղը։

Դե ինչ, հուսով ենք, որ փոքրիկ Նորթը կգնա Հենրիխ Մխիթարյանի կամ Յուրա Մովսիսյանի հետքերով։ Միգուցե ապագայում նա մեծ հաջողությունների հասնի սպորտում, հեռանա ԱՄՆ-ից եւ հանդես գա ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականում։ Իսկ ինչու ոչ...



© NEWS.am STYLE