Հելեն Միրենի երեք մոմե արձանները՝ Մադամ Տյուսոյի թանգարանում

16:13   1 օգոստոսի, 2015

Չէինք հասցրել հիանալ Սքարլեթ Յոհանսոնի՝ Մադամ Տյուսոյի նյույորքյան թանգարանում հայտնված մոմե արձանով, երբ լուրեր տարածվեցին, որ բրիտանացի դերասանուհի Հելեն Միրենի մոմե արձանը տեղ է գտել Մադամ Տյուսոյի լոնդոնյան թանգարանում։

Սակայն ի տարբերություն Յոհանսոնի՝ Միրանի մոմե արձանների թիվը երեքն է։ Թանգարանի տնօրենի կարծիքով՝ վերջերս իր 70-ամյա հոբելյանը նշած Միրանը արժանի է, որ միանգամից երեք արձան ունենա՝ ներկայանալով տարբեր կերպարներով։ Պատահական չէ, որ արձաններից մեկում Միրանը Էլիզաբեթ II կերպարով է. չէ որ նա «Օսկարի» է արժանացել այդ դերի համար։

Դերասանուհին մեծ ուրախությամբ լուսանկարվել է իր երեք արձանների կողքին։

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE