Բլեյք Լայվլին Իսպանիայում «լողացել է» լոլիկների մեջ

18:16   1 օգոստոսի, 2015

Ամերիկյան հայտնի դերասանուհի եւ մոդել Բլեյք Լայվլին Իսպանիայում մասնակցել է «Լա Տոմատինա» ամենամյա փառատոնին, որի շրջանակներում փողոցներում «լոլիկներով պատերազմ» է սկսվում։

27-ամյա Բլեյքը Instagram-ում հրապարակել է մի քանի հետաքրքրաշարժ լուսանկար, որոնցում ամբողջովին պատված է լոլիկով։

«Վերջապես ես իսպանական մթերք դարձա»,- գրել է Բյլեյքը։

 



© NEWS.am STYLE