Բրեդ Փիթին «բռնացրել են» Լոս Անջելեսում

17:03   1 օգոստոսի, 2015

Անցյալ շաբաթ Անգլիայի Ուիլթշիր կոմսությունում տեղի էր ունեցել բրիտանացի ռեժիսոր Գայ Ռիչիի եւ 33-ամյա մոդել Ջեքի Էյնսլիի հարսանիքը, որին ներկա էր նաեւ հոլիվուդյան հայտնի դերասան Բրեդ Փիթը։

Հարսանիքից հետո Փիթին «բռնացրել են» Լոս Անջելեսում։ Փաստորեն, 51-ամյա դերասանն արդեն վերադարձել է ԱՄՆ, իսկ նրա գեղեցկուհի կինը՝ Անջելինա Ջոլին այժմ գտնվում է Մյանմայում։ Ջոլին Մյանմա է մեկնել որպես ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան եւ հանդիպել երկրի նախագահի եւ փախստականների հետ։

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Xposure 



© NEWS.am STYLE