Նորոն` իր Երեւան այցի, Սոչիում ստացած մրցանակի եւ երկրորդ անգամ հայր դառնալու մասին

14:25   1 օգոստոսի, 2015

ԱՄՆ-ում բնակվող երգիչ Նորոն 5 տարվա ընդմիջումից հետո այցելել է Հայրենիք: NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգիչն ասաց, որ Երեւանում ընդամենը երեք օր է անցկացրել, որից հետո համերգներով մեկնել է Ռուսաստան:

«Այցիս նպատակը Երեւան գործնական էր, բայց նաեւ համատեղեցի հանգստի հետ: Երեք օր եղել եմ Երեւանում` 5 տարի բացակայելուց հետո, ապա մեկնել Սոչի: Այնտեղ մասնակցեցի գեղեցիկ համերգի, որի ընթացքում արժանացա «Տարվա երգ» մրցանակին: Մինչեւ վերջին րոպեն` չգիտեի մրցանակի մասին: Շատ զարմացա եւ ուրախ էի` ոչ միայն մրցանակի, այլեւ ջերմ ընդունելության համար: Շատ բարձր մակարդակով էր կազմակերպվել ամեն ինչ, բոլոր տոմսերը վաճառվել էին:

 

Հաջորդ օրը Սոչիից մեկնեցինք Անապա, որտեղ նույնպես համերգ ունեցանք: Այնտեղ էլ ամեն ինչ շատ ջերմ անցավ, այտեղի հայերը շատ ջերմ ընդունեցին, եւ դա ամենամեծ մրցանակն է»:

Նորոն նշեց նաեւ, որ համերգային շրջագայություններ կունենա նաեւ Եվրոպայում.

«Այս տարվա վերջ հրավերներ կան նաեւ Եվրոպայից, իսկ օգոստոսի 14-ին մեկնելու եմ Նյու Յորք` կորպորատիվ միջոցառման: Հիմա պատրաստում եմ նոր տեսահոլովակս, որը պատրաստ կլինի աշնանը: Մինչեւ տարվա վերջ պատրաստ կլին նաեւ նոր ձայնասկավառակս, որը վստահել եմ Artur & Bina Production-ին: Նրանք իմ պրոդյուսերներն են»,-ասաց երգիչը:

Ի դեպ, Նորոյի ընտանիքում համալրում է սպասվում: Դեկտեմբերին լույս աշխարհ կգա նրա երկրորդ բալիկը: 

«Աղջիկ ենք ունենալու, անունը` Էմիլի»,-եզրափակեց նա:

Զրուցեց` Շ. Շուշան



© NEWS.am STYLE