«Ես այնքան երկար եմ նրան սպասել, եւ նա եկել է». Եվա Ռիվաս

12:27   2 օգոստոսի, 2015

Եվա Ռիվասը, որն օրերս մեկնել է Ռուսաստան, շարունակում է լուսանկարներ հրապարակել Instagram-ի իր էջում եւ մեկը մեկից հետաքրքիր ու աղմկոտ գրառումներ կատարել: Այս անգամ նա գրել է.

«Իմ ընկերներ, աղաչում եմ, եղեք երջանիկ, խնդրում եմ: Դրանից կարեւոր բան չկա: Ես այնքան երկար եմ դրան սպասել, նրան սպասել: Նա եկել է, երջանկությունը եկել է: Եղեք երջանիկ»:

Հիշենենք, որ Եվա Ռիվասի շուրջ կրքերը չեն հանդարտվում այն բանից հետո, երբ նա կտրուկ արտահայտություններ էր արել Քիմ Քարդաշյանի այցը լուսաբանող լրագրողների եւ դրանով հետաքրքրված մարդկանց հասցեին: Իսկ օրերս էլ Ռիվասը գրել էր, թե հեռանում է Հայաստանից, քանի որ իր սրտի կեսը Ռուսաստանում է: 



© NEWS.am STYLE