Ուիթնի Հյուսթոնի դստերը հուղարկավորել են մոր «Jesus Loves Me» երգի ներքո

11:35   2 օգոստոսի, 2015

Հուլիսի 27-ին 22 տարեկանում մահացավ հանրահայտ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի դուստրը՝ Բոբի Քրիստինա Բրաունը։

Երիտասարդ աղջկա հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել Ատլանտայում։ Բոբի Քրիստինային հուղարկավորել են Հյուսթոնի «Jesus Loves Me» երգի ներքո, հայտնել է TMZ-ը։

Քրիստինայի հայրը ելույթ չի ունեցել հուղարկավորության ժամանակ՝ սահմանափակվելով միայն «Ես նույնպես միշտ կսիրեմ քեզ» երկտողով։



© NEWS.am STYLE