Ուիթնի Հյուսթոնի ընտանիքի անդամները Բոբի Քրիստինայի հուղարկավորությունից հետո երեկույթ են կազմակերպել

11:32   3 օգոստոսի, 2015

Հանգստյան օրերին տեղի է ունեցել Ուիթնի Հյուսթոնի դստեր՝ Բոբի Քրիստինայի հուղարկավորության արարողությունը, որի ժամանակ մեծ սկանդալ է բարձրացել Լեոլա Բրաունի (Քրիստինայի հարազատ հորաքույրը) եւ Փեթ Հյուսթոնի (Քրիստինայի մորաքույրը) միջեւ։ Փեթը զբաղվել է հուղարկավորության արարողության կազմակերպման աշխատանքներով, ինչը դուր չի եկել մյուս հարազատներին։

TMZ-ի փոխանցմամբ՝  Փեթ Հյուսթոնը Բոբի Քրիստինայի հուղարկավորությունից հետո երեկույթ է կազմակերպել իր տանը։



© NEWS.am STYLE