Բեն Սթիլերը՝ «Zoolander 2» ֆիլմի թրեյլերում

12:04   3 օգոստոսի, 2015

«Zoolander 2» ֆիլմի մասին հոլիվուդյան հայտնի դերասաններ Բեն Սթիլերը եւ Օուեն Ուիլսոնը տեղեկացրել էին դեռեւս գարնանը՝ Valentino-ի աշուն-ձմեռ 2015 ցուցադրության ժամանակ։ Դերասանները պոդիում էին բարձրացել եւ գովազդել իրենց նոր համատեղ աշխատանքը, որը մեծ էկրաններ կբարձրանա 2016թ-ի փետրվարի 12-ին։

Եվ ահա համացանցում հայտնվել է ֆիլմի առաջին թրեյլերը, որում Սթիլերը վիճում է նոր ֆիլմի անվան շուրջ։ Բավականին ուրախ հոլովակ է ստացվել։

Հիշեցնենք, որ «Zoolander 2» ֆիլմը պատմում է, թե ինչպես են գլխավոր հերոսներ Դերեկն ու Հենսելը փորձում նվաճել բարձր նորաձեւության աշխարհը։

Ի դեպ, ֆիլմի ռեժիսորը հենց Բեն Սթիլերն է, իսկ սցենարիստը՝ Ջասթին Թերուն։

 



© NEWS.am STYLE