Ռիհանայի խենթությունները` Բարբադոսում

12:34   3 օգոստոսի, 2015

Ռիհանան պաշտում է իր հայրենի Բարբադոսը, որտեղ նա մշտապես մեկնում է հանգստանալու եւ տարբեր փառատոնների մասնակցելու նպատակով։

Այս անգամ 27-ամյա երգչուհին ներկա է եղել բերքահավաքին նվիրված Foreday Morning Jump Up խենթ փառատոնին, որ ժամանակ մասնակիցները միմյանց վրա ներկ են լցնում։

Դատելով երգչուհու լուսանկարներից՝ Ռիհանան փառատոնի ամենաակատիվ մասնակիցներից մեկն է եղել։

Ռիհանային են միացել նաեւ նրա ընկերները։

Ինչպես նաեւ եղբայրն ու հազարավոր այլ բնակիչները։

 

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Splash

 



© NEWS.am STYLE