Քանիե Ուեսթը համերգ կտա Իսրայելում

13:13   3 օգոստոսի, 2015

Բոլորը գիտեն, որ Հայաստան կատարած այցից հետո Քիմ Քարդաշյանն ու իր աստղային ընտանիքը մեկնել էին Իսրայել՝ Երուսաղեմի հայկական եկեղեցում փոքրիկ Նորթին մկրտելու նպատակով։ Այդ ժամանակ Քանիե Ուեսթը ցանկություն էր հայտնել համերգ տալ Իսրայելում, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով համերգը չէր կայացել։

Այժմ հայտնի է դարձել, որ աշխարհահռչակ ռեփերը հոկտեմբերին մտադիր է համերգ տալ Իսրայելում։ Դեռ պարզ չէ, արդյոք Քիմ Քարդաշյանը նույնպես պատրաստվում է այցելել Իսրայել, թե ոչ։

Ի դեպ, ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ հայուհին 30 միլիոն դոլարով երկու բնակարան էր ցանկանում գնել Թել Ավիվում։

 

 

Աղբյուրը՝ Times Of Israel



© NEWS.am STYLE