Վերա Բրեժնեւայի կիսաշրջազգեստն ընկել է համերգի ժամանակ

14:15   3 օգոստոսի, 2015

«ՎԻԱ Գրա» խմբի նախկին անդամ Վերա Բրեժնեւան հայտնվել է տհաճ իրավիճակում. երգչուհու կիսաշրջազգեստն ընկել է Կրասնոյարսկում կայացած համերգի ժամանակ։

Համերգի համար Վերան ընտրել է մարմնագույն տոպ եւ սեւ երկար կիսաշրջազգեստ։ Սակայն «Хороший день» երգի կատարման ժամանակ կիսաշրջազգեստը սկսել է ընկնել։ Երգչուհին հասցրել է բռնել այն՝ առանց ընդհատելու ելույթը։ Պարողներից մեկը ինչ-որ կերպ ֆիքսել է Բրեժնեւայի կիսաշրջազգեստը, եւ երգչուհին շարունակել է համերգը։



© NEWS.am STYLE