Քայլի Ջեները պարծեցել է իր կազմվածքով

15:15   3 օգոստոսի, 2015

Մինչ 17-ամյա Քայլի Ջեների ընկերը՝ ռեփեր Թիգան, զբաղված է իր երաժշտական կարիերայով, Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը հանգստանում է Քորթնի Քարդաշյանի հետ։ Աղջիկը բիկինիով լուսանկար է հրապարակել Instagram-ում։

Հիշեցնենք, որ պապարացիները Քիմ Քարդաշյանին դստեր՝ Նորթի հետ «բռնացրել են» Լոս Անջելեսում։ 

Ինչ վերաբերում է Նորթին, ապա դատելով հայտնի հեռուստաաստղի Twitter-յան էջից՝ երեխան շատ է սիրում ֆուտբոլ խաղալ։ Հուսով ենք, որ փոքրիկը կգնա Հենրիխ Մխիթարյանի կամ Յուրա Մովսիսյանի հետքերով։ Միգուցե ապագայում նա մեծ հաջողությունների հասնի սպորտում, հեռանա ԱՄՆ-ից եւ հանդես գա ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականում։ Իսկ ինչու ոչ...

 



© NEWS.am STYLE