Անդրեյ Գայդուլյանի առողջական վիճակը վատթարացել է

17:15   3 օգոստոսի, 2015

Օրեր առաջ «Ունիվեր» սերիալի աստղ Անդրեյ Գայդուլյանի մոտ երրորդ աստիճանի քաղցկեղ է հայտնաբերվել: Ըստ РСН-ի՝ դերասանի առողջական վիճակը վատթարացել է։

LifeNews-ի փոխանցմամբ՝ հիվանդությունը բացասաբար է ազդել դերասանի ձախ թոքի աշխատանքի վրա։ Չնայած այս հանգամանքին՝ բժիշկները հայտնել են, որ արտիստի ապաքինման շանսերը շատ մեծ են։



© NEWS.am STYLE