Նաստասյա Կինսկին նամակ է գրել հայ դիզայներ Վահան Խաչատրյանին (ֆոտո)

15:29   3 օգոստոսի, 2015

Հայտնի դերասանուհի Նաստասյա Կինսկին, ով Հայաստան էր ժամանել «Ոսկե Ծիրան 2015» կինոփառատոնին մասնակցելու նպատակով, նամակ է գրել հայ դիզայներ Վահան Խաչատրյանին, որի հեղինակած զգեստը նա կրում էր փառատոնի փակման արարողության ժամանակ:

Դիզայներն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է նամակի բովանդակությունը, որտեղ Կինսկին գրել է.

«Սիրելի Վահան, շնորհակալ եմ քո հրաշալի զգեստի համար: Այն այնքան գեղեցիկ է: Ավելի վաղ էի ցանկանում գրել քեզ, բայց կորցրել էի քո այցեքարտը: Այնքան ուրախ եմ, որ այժմ գրում եմ քեզ: Կուզեի անձամբ հանդիպել: Որտե՞ղ ես դու` Իտալիայու՞մ, Հայաստանու՞մ: Գրիր ինձ, որպեզի ես իմանամ, որ դու տեսել ես իմ նամակը: Քո զգեստը կախարդական է»:



© NEWS.am STYLE