«Քիչ-քիչ ապաքինվում ենք». Անի Երանյան

14:08   3 օգոստոսի, 2015

Դերասանուհի Անի Երանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իր մասնակցությամբ վթարին` գրելով.

«Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր անհանգստանում, աղոթում էին մեր համար: Հավատացեք, որ ձեր ջերմ խոսքերը եւ վերաբերմունքը շատ մեծ լումա ունեցան մեր շուտ ապաքինման հարցում: Մենք արդեն քիչ-քիչ ապաքինվում ենք»:

Հիշեցնենք, որ Անի Երանյանը 2015թ. հուլիսի 18-ին իր վարած «Հունդայի» մակնիշի մեքենայով վթարի է ենթարկվել Գեղարքունիքի մարզի Ճամբարակից դեպի Սեւանի մայրուղի տանող ճանապարհին: Դերասանուհին վնասվածքներով տեղափոխվել էր Սեւանի բժշկական կենտրոն: Հիվանդանոց էին տեղափոխվել նաեւ նրա մեքենայի ուղեւորներ Հայկ Մխիթարյանը եւ Իզաբելա Դանիելյանը:



© NEWS.am STYLE