Ռուսական «Битва экстрасенсов» շոուի տրանսսեքսուալ հաղթողին թալանել է մարմնավաճառ տղամարդը

16:11   3 օգոստոսի, 2015

Նրանք, ովքեր դիտել են ռուսական «Битва экстрасенсов» շոուի 7-րդ եթերաշրջանը, վստահաբար, հիշում են հայտնի էքստրասենս Իլոնա Նովոսելովային։

Lifenews-ի փոխանցմամբ՝ 20-ամյա Թիմուր Պաշախոջաեւը թալանել է տրանսսեքսուալ Իլոնային՝ գողանալով նրա հեռախոսը, որը լի էր էքստրասենսի ինտիմ լուսանկարներով։ Պարզվել է, որ Իլոնան եւ Թիմուրը ծանոթացել են «ВКонтакте» սոցիալական կայքի միջոցով: Իլոնան նրան հրավիրել է իր տուն, ինչից հետո երիտասարդը հեռացել է՝ տանելով նրա բջջային հեռախոսը։ Այժմ տղան կարող է հրապարակել Իլոնայի լուսանկարները կամ դրանց դիմաց գումար պահաջել։

Նշենք, որ 2013-ին Իլոնան հայտնվել էր մեկ այլ պատմության կիզակետում։ Էքստրասենսին եւ նրա ընկերուհուն առեւանգել եւ 7.5 միլիոն ռուբլի էին պահանջել։ Իսկ մինչ այդ Իլոնան եւ նրա ընկերուհին փոխել էին իրենց սեռը եւ կին դարձել։

 



© NEWS.am STYLE