Բեյոնսեն 300 հազար դոլարով կոշիկ է գնել իր նոր տեսահոլովակի համար

15:32   3 օգոստոսի, 2015

Բեյոնսեն գիտի, թե ինչպես կարելի է գրավել բոլորի ուշադրությունը։ Երգչուհին պատրաստվում է իր նոր  տեսահոլովակի նկարահանումներին, ինչի առթիվ 33-ամյա աստղը 300 հազար դոլարանոց Princess Constellation բրենդի կոշիկ է գնել։ Կոշիկը պատված է 18 կարատ ադամանդով եւ ոսկով։

Բրիտանացի Քրիստոֆեր Մայքլ Շելսի դիզայնով կարված այս կոշիկը հազար տարվա երաշխիք ունի։

Նշենք, որ Բեյոնսեի նոր տեսահոլովակը համացանցում կհայտնվի սեպտեմբերին։

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE