Հաքերները կոտրել են Քեթի Տոպուրիայի Instagram–յան հաշիվը

19:10   3 օգոստոսի, 2015

Ռուս հայտնի երգչուհի, «А-Студио» խմբի մենակատար Քեթի Տոպուրիան պարզել է, որ կիբերհանցագործները կոտրել են իր Instagram–յան հաշիվը։ Քեթիի էջին բաժանորդագրված օգտատերերը նույնպես շատ շուտ հասկացել են դա, քանի որ երգչուհու էջում հրապարակվել է միայն մեկ լուսանկար։

Այժմ երգչուհին փորձում է կապ հաստատել ֆոտոբլոգի ադմինիստրացիայի հետ՝ այս խնդիրը լուծելու համար։ Իսկ Serebro խմբի անդամներից մեկը օգտատերերին տեղեկացրել է այդ մասին եւ խնդրել, որ ուշադրություն չդարձնեն էջում հայտնված կեղծ հայտարարություններին եւ գրառումներին։



© NEWS.am STYLE