Ի՞նչ գիտեք սեռական էներգիայի մասին։ Տանտրան պնդում է, որ սեռական էներգիա գոյություն չունի եւ սեռական հարաբերությունների ժամանակ զույգերը փոխանակում են իրենց կենսական էներգիան։
Սեքսի ժամանակ զուգընկերների մարդու կենսական էներգիան յուրօրինակ փոխազդեցության է ենթարկվում։ Սխալ է ասել, որ սեռական հարաբերությունների ժամանակ կինն ու տղամարդը մեկ ամբողջություն են դառնում։ Նրանք մեկ ամբողջության երկու հատվածներն են, եւ տղամարդը էներգիա է ստանում կնոջից, իսկ կինը՝ տղամարդուց։ Հետեւաբար, եթե տղամարդն ու կինը էներգիա չունեն, սեքսը ոչ մի հաճույք չի կարող պարգեւել։ Սեքսի ժամանակ էներգիայի փոխանակում ասելիս պետք է հասկանալ՝
1. Սովորաբար տղամարդիկ սեքսից հետո պտտվում են մի կողմի վրա եւ քնում։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ սեռական ակտի ժամանակ նա մեծ էներգիա է կորցնում, իսկ կինը ստանում է այդ էներգիան։Հետեւաբար, կինը պատրաստ է մեկ գիշերվա ընթացքում մի քանի անգամ սիրով զբաղվել, իսկ տղամարդը՝ ոչ։
2. Էներգիայի տեսանկյունից դիտարկելով՝ սեռական հարաբերություններում տղամարդը թույլ օղակ է։ Սեքսից հետո տղամարդը հոգնածություն է զգում, իսկ կինն ընդհակառակը՝ բարձր տրամադրություն է ունենում։ Տղամարդիկ, որոնք բազմաթիվ զուգընկերուհիներ ունեն եւ հաճախ են սեքսով զբաղվում, վաղ թե ուշ կհասկանան, որ այդպես նրանք կորցնում են իրենց ամբողջ կենսական էներգիան։
3.Շատ հաճախ տղամարդը սեռական հարաբերություն է ունենում, քանի որ նա պետք է ցանկանա անել դա։ Սակայն տղամարդուն ժամանակ է հարկավոր՝ ուժերը հավաքելու եւ էներգիա կուտակելու համար։
4. Իսկ կինը չի կարող այդքան շատ էներգիա կորցնել, քանի որ նա պետք է մայրանա։
Աղբյուրը՝ Creu