Ինչպես է պետք ամրացնել արհեստական թարթիչները

20:11   10 օգոստոսի, 2015

Ճիշտ օգտագործման դեպքում արհեստական թարթիչները կարող են փոխել ձեր հայացքը եւ հակառակը՝ հայացքը կկորցնի իր գրավչությունը արհեստական թարթիչների սխալ կիրառության արդյունքում։ Իսկ ինչպես է պետք ամրացնել դրանք։

1. Առաջին հերթին հարկավոր է ընտրել այն թարթիչները, որոնք ձեւով, չափով եւ գույնով համապատասխանում են ձեզ։

2. Հաջորդիվ պետք է փորձել՝ հասկանալու, թե ինչպես են թարթիչները «նստելու» ձեզ վրա։ Երկար լինելու դեպքում հարկավոր է կտրել։

3. Օգտագործեք հատուկ սոսինձ, որը սովորաբար տրվում է արհեսատական թարթիչների հետ։ Եթե ցանկանում եք խնամքով եւ ավելի կոկիկ կատարել այս գործընթացը, ուրեմն պետք է դիմել ատամի չոփիկի օգնությանը։ Այնուհետեւ անհարժեշտ է փոքր-ինչ սպասել, որ սոսինձը չորանա։

4. Արհեստական թարթիչները պետք է ամրացնել բնական թարթիչների գծին մոտ եւ 30 վայրկյան սեղմել։

5. Իսկ ամենավերջում հարկավոր է աչքերի սեւաներկով շպարվել՝ ծածկելով սոսնձի հետքերը։

 

Աղբյուրը՝ Otvetin



© NEWS.am STYLE