Ուիթնի Հյուսթոնի դստեր հարազատները 100 հազար դոլարով վաճառել են աղջկա վերջին լուսանկարը

10:07   4 օգոստոսի, 2015

Հանգստյան օրերին տեղի է ունեցել Ուիթնի Հյուսթոնի դստեր՝ Բոբի Քրիստինայի հուղարկավորության արարողությունը, որի ժամանակ մեծ սկանդալ է բարձրացել Լեոլա Բրաունի (Քրիստինայի հարազատ հորաքույրը) եւ Փեթ Հյուսթոնի (Քրիստինայի մորաքույրը) միջեւ։ Փեթը զբաղվել է հուղարկավորության արարողության կազմակերպման աշխատանքներով, ինչը դուր չի եկել մյուս հարազատներին։ Ավելին, Քրիստինայի հուղարկավորությունից հետո Փեթ Հյուսթոնը երեկույթ է կազմակերպել իր տանը։

Իսկ այսօր TMZ-ը հայտնել է, որ Հյուսթոնի դստեր հարազատները աղջկա հրաժեշտի արարողության ժամանակ արված լուսանկարը 100 հազար դոլարով վաճառել են լրատվական գործակալություններից մեկին։

Նշենք, որ ամեն ինչում Հյութոնները եւ Բրաունները միմյանց են մեղադրում։ Բրաունները որպես ապացույց մատնանշում են այն փաստը, որ Ուիթնի Հյուսթոնի հուղարկավորության ժամանակ էլ է նման դեպք պատահել։



© NEWS.am STYLE